
Բուլղարիայի առաջնության հիմնական փուլի վերջին տուրում Սոֆիայի ԲԿՄԱ-ն տանն ընդունեց «Բատևին» ու հաղթեց խոշոր` 5:1 հաշվով։
Հայաստանի հավաքականի հարձակվող Ժիրայր Շաղոյանը տանտերերի կազմում խաղադաշտ դուրս եկավ 64-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո ԲԿՄԱ-ն ունի 73 միավոր և առաջատար «Լուդոգորեցին» զիջում է ընդամենը մեկ միավորով։
Նշենք, որ աղյուսակում առաջին 6 տեղերը զբաղեցրած թիմերն այժմ պայքարը շարունակում են չեմպիոնական փուլում։
© Armenian Soccer 2023