Armenian Soccer
Armenian Soccer

«Սլովանը» խոշոր հաշվով պարտվել է, Տիգրան Բարսեղյանը մասնակցել է խաղին

Սլովակիայի առաջնության 6-րդ տուրում «Սլովանը» խոշոր հաշվով պարտություն է կրել սեփական հարկի տակ:

Տիգրան Բարսեղյանի թիմը հյուրընկալել է «Ժիլինային» ու 5 անպատասխան գնդակ ընդունել սեփական դարպասը: Բարսեղյանը եղել է մեկնարկային կազմում և խաղացել է առանց փոխարինման:

Այս խաղից հետո գործող չեմպիոնը 12 միավորով շարունակում է մնալ առաջին հորիզոնականում:

© Armenian Soccer 2024