Սլովակիայի առաջնության 3-րդ տուրից հետաձգված խաղում «Սլովանը» հյուրընկալվելիս մրցել է «Սկալիցայի» հետ ու հաղթել 3:2 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացվել է 4-րդ րոպեին, «Սլովանի» կազմում աչքի է ընկել Դավիդ Ստրելեցը: 45+3-րդ րոպեին նա դուբլ է գրանցել իր ակտիվում, գոլային փոխանցմամբ աչքի է ընկել Տիգրան Բարսեղյանը: 60-րդ րոպեին ֆուտբոլիատները դերերով փոխվել են. Ստրելեցի փոխանցումից հետո գոլ է խփել Բարսեղյանը:
Նշենք, որ Բարսեղյանը խաղացել է առանց փոխարինման:
Այս խաղից հետո «Սլովանը» 28 միավորով 2-րդն է մրցաշարային աղյուսակում։
© Armenian Soccer 2024