
Սլովակիայի առաջնության չեմպիոնական փուլի հերթական տուրում «Սլովանը» տանն ընդունեց Տռնավայի «Սպարտակին» ու հաղթեց նվազագույն ` 1:0 հաշվով։
Այս հաղթանակով «Սլովանը» վաստակեց 63 միավոր ու բարձրացավ առաջին տեղ։ Չնայած հիմնական մրցակից ԴԱԿ-ը դեռ չի անցկացրել ընթացիկ տուրի հանդիպումը։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը կրկին մեկնարկային կազմում չէր։ Նա փոխարինման դուրս եկավ միայն 78-րդ րոպեին։
© Armenian Soccer 2023