
Սլովակիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Սլովանը» մրցեց «Ժիլինայի» հետ ու հաղթեց նվազագույն (1:0) հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 81-րդ րոպեին։
Երկրորդ խաղակեսի միջնամասում նա հնարավորություն ուներ գոլի հեղինակ դառնալու, սակայն մրցակցի դարպասապահը հեռացրեց գնդակը։
1/4 եզրափակչում «Սլովանը» կմրցի «Պոդբրեզովայի» հետ։
Հիշեցնենք, որ գավաթի նախորդ խաղարկության եզրափակչում «Սլովանը» պարտվել էր Տրնավայի «Սպարտակին»։
© Armenian Soccer 2024