
Այսօր ` մարտի 1-ին կայացել է Սլովակիայի գավաթի 1/4 եզրափակչի «Սամորին» — «Սլովան» հանդիպումը։
Խաղին մեկնարկից մասնակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 41-րդ րոպեին գոլի հեղինակ դառնալով, օգնել է «Սլովանին» խուսափել պարտությունից։
Հաջորդ փուլ անցնելու համար թիմերը 11-մետրանոց հարվածաշար են անցկացրել։
4:3 հաշվով հաղթել է «Սլովանը» և դուրս եկել գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։
© Armenian Soccer 2023