
Դավիթ Մանոյանը հեռացել է «Արարատից»:
Ֆուտբոլիստը սոցցանցերի իր էջում գրառում է կատարել և շնորհակալություն հայտնել ակումբին։
«Շնորհակալություն «Արարատ»:
Ես հեռանում եմ ակումբից արժանապատվորեն՝ իմանալով, որ իմ սիրտը տվել եմ այս թիմին, այս ակումբին։ Ես հպարտ եմ այն ամենով, ինչին մենք հասանք այս վերջին 2 մրցաշրջաններում, ինչը մեզանից առաջ չէր հաջողվել անել շուրջ 15 տարի: Շնորհակալություն թիմակիցներին։ Շնորհակալություն մարզիչներին:
Շնորհակալություն մարզաբազայի բոլոր աշխատակիցներին։ Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր իսկապես սիրում են այս ակումբը»,- գրել է Դավիթ Մանոյանը։
© Armenian Soccer 2023