Գյումրիի «Շիրակը» հայտարարել է նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու մասին։
Այսուհետև թիմի գույները պաշտպանելու են 18-ամյա դարպասապահ Եգորի Աչինովը, 23-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Վալլի Սիսեն և 22-ամյա կենտրոնական հարձակվող Աբդուլ Սամիր Կոնեն։
Նշենք, որ երեք ֆուտբոլիստն էլ այսօր նշում են իրենց նորամուտը «Շիրակում»` մեկնարկից մասնակցելով «Փյունիկի» դեմ 21-րդ տուրի հանդիպմանը։
© Armenian Soccer 2023