Armenian Soccer
Armenian Soccer

Սևիկյանի գոլը չօգնեց «Պարի ՆՆ»-ին

Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրում «Պարի Նիժնի Նովգորոդը» հյուրընկալվեց Մոսկվայի «Դինամոյին»։

Հյուրերի կազմում խաղի հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։

Սևիկյանի գոլն` ԱՅՍՏԵՂ։

Ցավոք տանտերերը արագորեն հավասարեցրին հաշիվը, ապա նաև խփեցին հաղթական գոլը։

Սևիկյանը հյուրերի մեկնարկային կազմում էր ու փոխարինվեց 60-րդ րոպեին։