Հայաստանի հավաքականի և «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը ռուսական Спорт-Экспресс-ին տված հարցազրույցում անդրադարձել է հունգարական ակումբ տեղափոխվելու մանրամասներին:
«Ֆերենցվարոշի» հետ առաջին շփումները եղան մրցաշրջանի աշնանային հատվածի ավարտից հետո, բայց որևէ հստակություն չկար; Արդեն ձմեռային հավաքների ժամանակահտվածում մանրամասներ ի հայտ եկան, պետք էր արագ որոշում կայացնել, քանի որ այլ ակումբներից ևս առաջարկներ կային:
Տարբերակ կար Ֆրանսիայից, բայց առաջարակը հստակեցման փուլին չհասավ ինչ-ինչ հանգամանքների պատճառով, որոնք ինձնից կախված չէին: Կային զանգեր, հարցեր, մի քանի ռուսական ակումբներ էին հետաքրքրվում: Նաև եվրոպական ակումբների հետ էինք կապի մեջ, բայց տեղափոխությունը ձևակերպելը բարդ էր. պետք էր սպասել տրանսֆերային պատուհանի վերջին, ու փաստ չէր, որ ինչ-որ բան կստացվեր: Որոշեցինք, որ ես կտեղափոխվեմ «Ֆերենցվարոշ»՝ լավ մակարդակի ակումբ», — ասել է Սևիկյանը:
© Armenian Soccer 2024