Հունգարական «Ֆերենցվարոշի» ու Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը բարեհաջող բուժզննում է անցել Մոսկվայի «Լոկոմոտիվ» տեղափոխվելու համար: Այս մասին հայտնում է ВсёПроСпорт-ը: Աղբյուրի տեղեկությամբ՝ տրանսֆերի մասին կհայտարարվի մոտակա օրերին:
Սևիկյանը «Ֆերենցվարոշի» կազմում հանդես է գալիս 2023/24 մրցաշրջանի գարնանային հատվածից և մինչ այժմ բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
ВсёПроСпорт-ի տեղեկություններով՝ նախքան Հայաստանի հավաքականի ճամբար ժամանելը Սևիկյանը բուժզննում է անցել Հունգարիայում, և ամենամոտ ժամանակներս ռուսական ակումբը կհայտարարի նրա վարձակալության մասին:
© Armenian Soccer 2024