«Ուրարտուի» կազմում նոր համալրում կա։ Չեմպիոնը պայմանագիր է ստորագրել ռուս հարձակվող Արտյոմ Մաքսիմենկոյի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մաքսիմենկոն հանդես է եկել ռուսական «Նիժնի Նովգորոդ», «Վելես», «Բալթիկա», և այլ ակումբներում, ինչպես նաև 2 մրցաշրջան անցկացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ուրալի» կազմում։
25-ամյա ֆուտբոլիստն «Ուրարտու» է տեղափոխվել «Ռոտոր Վոլգոգրադ» թիմից, որի կազմում վերջին մրցաշրջանում դարձել է 13 գոլի հեղինակ։
© Armenian Soccer 2023