
Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում «Ռոստովն» արտագնա խաղում մրցեց «Ուրալի» հետ և հաղթեց 3:1 հաշվով։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հյուրերի մեկնարկային կազմում էր։ Նա 68-րդ րոպեին դեղին քարտ ստացավ, իսկ հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին փոխարինվեց։
Այս հաղթանակից հետո «Ռոստովը» շարունակում է մնալ 2-րդ տեղում 49 միավորով։
© Armenian Soccer 2023