Մյոնխենգլադբախի «Բորուսիան» նախապատրաստվելով առաջիկա մրցաշրջանին ընկերական հանդիպում է անցկացրել Գերմանիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Վեգբերգ Բեկ» ակումբի հետ
Խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով։
Այս խաղով «Բորուսիայի» կազմում իր նորամուտն է նշել թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։
Երիտասարդ ֆուտբոլիստը մասնակցել է առաջին խաղակեսին։
«Բորուսիան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 22-ին և կմրցի Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Սաարբրյուկենի» հետ։
Նշենք, որ նոր մեկնարկող մրցաշրջանի առաջին խաղում, որը կայանալու է օգոստոսի 19-ին, «Բորուսիան» հյուրընկալվելու է «Աուգսբուրգին»:
Մինչև այդ Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակում Մյոնխենգլադբախի թիմը կրկին արտագնա խաղում մրցելու է «Բերզենբրյուկի» հետ։
© Armenian Soccer 2023