Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսն այս մրցաշրջանում առաջին խաղն է անցկացրել գերմանական Բունդեսլիգայում:
21-ամյա ֆուտբոլիստը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում 6-րդ տուրի՝ «Աուգսբուրգի» հետ արտագնա խաղի 81-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել և րոպեներ անց դեղին քարտ ստացել:
«Բորուսիան» պարտվել է 1:2 հաշվով: Այս պարտությունից հետո «Բորուսիան» 6 միավորով 14-րդ տեղում է:
© Armenian Soccer 2024