Armenian Soccer
Armenian Soccer

Ռանոսը կրկին դարձել է գոլի հեղինակ

Գերմանիայի Ռեգիոնալլիգայի հերթական տուրում «Բավարիա-2»-ը մրցել է «Վակկերի» հետ ու հաղթել 3։1 հաշվով։

Հանդիպման 79-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով մյունխենյան թիմին հաշվի մեջ առաջ է մղել Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։

Գոլի տեսանյութը՝ այստեղ։

Հրանտը 20 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը։

«Բավարիա-2-ը» 57 միավորով 3-րդ տեղում է։

© Armenian Soccer 2023