Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի 10-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսսիայի» 2-րդ թիմը սեփական հարկի տակ ընդունել է «Վելբերտին» ու հաղթել 4:2 հաշվով։
Տանտերերի կազմում վերջին գոլը խփել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։
Ռանոսի գոլն` ԱՅՍՏԵՂ։
Նշենք, որ Ռանոսը «Բորուսսիայի» հիմնական թիմի խաղացող է, սակայն վերջին մի քանի խաղն անցկացնում է 2-րդ թիմի կազմում։
© Armenian Soccer 2023