Օգոստոսի 23-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կմեկնարկի Արցախյան պատերազմում զոհված Ռաֆայել Թորգոմյանի անվան հուշամրցաշարը, որը կկրի RAFO CUP 2021 անվանումը:
Մրցաշարին կմասնակցեն հետևյալ թիմերը՝ Փյունիկ-08, Ուրարտու-08, Ակադեմիա-08, Գանձասար-Երևան-08, Միկա-08, Օնօր-08, Արարատ-Արմենիա-08, Արարատ-08:
Մրցաշարը կազմակերպվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ֆուտբոլային հայտնի մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանի կողմից:
Ռաֆայելը ծնվել է 1988թ-ին Երևանում, 2020թ-ի սեպտեմբերի 27-ին հրահրված պատերազմին կամավորագրվել է հենց առաջին օրերից, առաջնագիծ է մեկնել հոկտեմբերի 17-ին: Մասնակցել է Մարտունու շրջանի Ջիվանի գյուղի պաշտպանությանը: Զոհվել է բեկորային վնասվածքից հոկտեմբերի 21-ին:
Մրցաշարի լոգոն՝ կողմնացույցն ու աշխարհամասերը, Ռաֆայել Թորգոմյանի ձախ ձեռքի դաստակին արված դաջվածքն են արտապատկերում:
©2021 Armenian Soccer