Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Փյունիկը» տանը հաղթեց «Շիրակին»

ՀՊԼ 5-րդ տուրն ավարտվեց «Փյունիկ» — «Շիրակ» խաղով, որում տանտերերը հաղթեցին 2:0 հաշվով:

Հանդիպման հաշիվը կարող էր բացված լինել արդեն 5-րդ րոպեին, սակայն «Շիրակի» գոլը չեղարկվեց ձեռքով խաղի արձանագրմամբ: Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: 69-րդ րոպեին 11-մետրանոցի նշակետից «Փյունիկին» առաջ մղեց Եվգենի Կոչուկը, իսկ վերջնական հաշիվը 85-րդ րոպեին ձևակերպեց Օտուբանջոն:

Այս հաղթանակից հետո «Փյունիկը», որ 3 խաղ է անցկացրել, 4 միավորով 7-րդ տեղում է, 5 խաղ անցկացրած «Շիրակը» 6 միավորով 6-րդ տեղում է:

© Armenian Soccer 2024