Հուլիսի 20-ին «Պոգոնն» առաջին խաղն է անցկացրել լեհական Էքստրակլասայի 1-ին տուրում: Վահան Բիչախչյանի թիմը սեփական հարկի տակ ընդունել է «Կորոնային» ու հաղթել 3:0 հաշվով:
Տանտերերի 3-րդ գոլն 85-րդ րոպեին խփվել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի փոխանցումից հետո:
Բիչախչյանը խաղին մասնակցել է մեկնարկային րոպեներից ու փոխարինվել է 89-րդ րոպեին:
© Armenian Soccer 2024