Հայաստանի նորընծա չեմպիոն «Փյունիկը» հունիսի 13-ին վերադարձել է արձակուրդից՝ սկսելով նախապատրաստությունը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի խաղերին:
Արդեն հունիսի 15-ին Եղիշե Մելիքյանի թիմը կմեկնի Թբիլիսի: Ինչպես հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը՝ «Փյունիկը» երկշաբաթյա մարզական հավաք կանցկացնի հարևան երկրում: Հավաքի ընթացքում նախատեսված են նաև ստուգողական խաղեր:
© Armenian Soccer 2024