Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Փյունիկն» ընդունեց «Շիրակին»:
Շենգավիթի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց ջախջախիչ ` 4:1 հաշվով ` տանտերերի հաղթանակով։
Հատկանշական է, որ չեմպիոնը բոլոր 4 գոլերն էլ խփել է խաղի առաջին կեսում, իսկ սեփական դարպասը գնդակ ընդունել միայն խաղի վերջին րոպեին։
«Փյունիկի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Յուսուֆ Օտուբանջոն, 1-ական գոլով էլ աչքի են ընկել Խոսե Կարաբալյոն և թիմի նորեկ Ջոնել Դեսիրեն։ Վերջինս իր առաջին գոլն է հեղինակել նոր թիմի կազմում։
«Շիրակի» միակ գոլը խփել է Գյումրվա թիմի կազմում իր նորամուտը նշող Սուրեն Ծառուկյանը։
Հարկ է նշել, որ այս խաղում «Շիրակի» մեկնարկային կազմում էին թիմի միանգամից 3 նորեկ, որոնցից մեկը դարպասապահն էր ` 18-ամյա Եգոր Աչինովը։
Այս խաղից հետո «Փյունիկը» վաստակած 40 միավորով մնում է 3-րդ տեղում։
«Շիրակը» 21 միավորով 8-րդ տեղում է։
© Armenian Soccer 2023