Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկը» հաղթեց ստուգողական խաղում. «Ուրարտուն» գրանցեց ոչ-ոքի

Հուլիսի 1-ին «Փյունիկը» Վրաստանում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Սամտրեդիա» թիմի հետ ու հաղթել 4:0 հաշվով։
Երևանյան թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել նորեկ Թաոֆիք Ջիբրիլը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Արտակ Դաշյանն ու Դավիթ Դավիդյանը։

Նույն օրը ստուգողական հանդիպում է անցկացրել նաև «Ուրարտուն»: Վերջինս մրցել է վրացական «Սաբուրթալոյի» հետ ու խաղն ավարտել ոչ-ոքի` 2:2 հաշվով։

© Armenian Soccer 2023