Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկը» հաղթեց «Նոային». չեմպիոնը կորոշվի վերջին տուրում

IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց անմիջական մրցակից «Նոային» ու վերջին տուրից առաջ 2 միավորի առվելությամբ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

«Փյունիկի» կազմում 43-րդ րոպեին 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Հովհաննես Հարությունյանը, 2-րդ խաղակեսում աչքի ընկան Օտուբանջոն ու Բրատկովը:

Վերջին՝ 36-րդ տուրում «Նոան» խաղալու է «Վեսթ Արմենիայի» հետ, «Փյունիկը» հյուրընկալվելու է «Շիրակին»:

© Armenian Soccer 2024