IDBank Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվելիս խաղաց «Վեստ Արմենիայի» հետ: Հանդիպումը մեկնարկեց լռության րոպեով՝ ի հիշատակ «Փյունիկի» գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանի:
«Փյունիկը» 4 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը և բաց թողեց ընդամենը մեկը:
«Փյունիկի» կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Օտուբանջոն, մեկ գոլ խփեց Խոսե Կարաբալյոն: Տանտերերի կազմում միակ գոլը խփեց Օպարաոչան:
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 70 միավորով բարձրացավ 1-ին հորիզոնական՝ 2 միավորով գերազանցելով «Նոային», որն այս տուրում դեռ չի խաղացել: «Վեստ Արմենիան» 31 միավորով 7-րդն է:
© Armenian Soccer 2024