Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկ» — «Օրդաբասի». մուտքը՝ անվճար տոմսերով

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի «Փյունիկ» — «Օրդաբասի» հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Թիմերի միջև երևանյան պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին, ժամը 20։00-ին, «Հանրապետական» մարզադաշտում:

Հիշեցնենք՝ Ալմաթիում կայացած առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը նվազագույն հաշվով հաղթել էր Ղազախստանի չեմպիոնին (1:0)։

© Armenian Soccer 2024