Հաշվի առնելով «Ջունիոր Սպորտ» մարզադաշտի տրիբունայի տարողունակությունը՝ «Փյունիկը» հայտարարել էր, որ «Նոայի» հետ 15-րդ տուրից հետաձգված խաղի մուտքը կլինի անվճար տոմսերով: Խաղից ժամեր առաջ երևանյան ակումբը հայտնել է, որ տոմսերն այլևս հասանելի չեն:
«Այսօր երեկոյան Շենգավիթի «Ջունիոր սպորտում» կայանալիք հանդիպման տոմսերը բաշխվել են մեր ակումբի ակադեմիայի սաների, Սեկտոր 18 ֆան շարժման անդամների, մեր այլ երկրպագուների, մրցակից թիմի և նրանց երկրպագուների միջև: Հիմա արդեն իսկ տոմսերը սպառվել են:
«Փյունիկը» իր տնային հանդիպումները անցկացնում է ստադիոնում, որտեղ տեղերը խիստ սահմանափակ են. այն տեղավորում է առավելագույնը 1100 հանդիսական:
Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ խաղը կայանալու է այսօր՝ նոյեմբերի 24-ին՝ 19:00-ին:
Հետևեք մեզ Telegram-ում
© Armenian Soccer 2024