ՀՀ Ֆուտբոլի 2023/24 թթ․ Մ12 տարեկանների գավաթի խաղարկության եզրափակչում «Փյունիկ -12 -1» ակադեմիայի սաներն առավելության են հասել «Ուրարտու -12 -2» թիմի իրենց հասակակիցներին՝ նվաճելով Հայաստանի գավաթը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Եզրափակիչ դիմակայությունը տեղի է ունեցլե «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում։ Հանդիպումն ավարտվել է 4:0 հաշվով՝ հօգուտ «Փյունիկ -12 -1»-ի։ Հաղթող թիմի կազմում աչքի են ընկել Էմիլ Հայրապետյանը, Տիգրան Ավետիսյանը, Դանիել Վերանյանը և Նարեկ Մանուկյանը։
Խաղի ձևաչափի համաձայն՝ յուրաքանչյուր թիմի մեկնարկային կազմում խաղացել է 8-ական ֆուտբոլիստ։
© Armenian Soccer 2024