Ինչպես տեղեկացնում է «Շիրակ» ակումբը, ՀՊԼ-ի 22-րդ տուրի «Արարատի» դեմ հանդիպումը կայանալու է Չարենցավանում։
«Հարգելի ֆուտբոլասերներ, հաշվի առնելով մեր գրությունը կապված Գյումրու Քաղաքային մարզադաշտում խաղերի անցկացման անհնարինության հետ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ինչպես նաև «Արարատ» ՖԱ-ի համաձայնությունը ՀՖՖ ՄԿԱ բաժինը փոփոխություն է կատարել Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի խաղացանկում, մասնավորապես՝«Շիրակ» — «Արարատ» խաղը՝ նշանակված 06.03.2023 թավականին, սկզիբը՝ ժամը 18:00-ին Գյումրու Քաղաքային մարզադաշտում, տեղափոխվել է Չարենցավանի Քաղաքային մարզադաշտ: Հանդիպումը կսկսվի 15:00-ին: Խաղում դաշտի տեր ակումբ կհանդիսանա «Արարատը», իսկ խաղի օրը մնացել է անփոփոխ (06.03.2023):
Համապատասխանաբար Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի «Արարատ»-«Շիրակ» խաղը նշանակված «Հանրապետական» մարզադաշտում, տեղափոխվել է Գյումրու Քաղաքային մարզադաշտ: Հաշվետու հանդիպմանը դաշտի տեր ակումբ կհանդիսանա «Շիրակը»»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
© Armenian Soccer 2023