Մերձմոսկովյան «Խիմկիից» վարձակալության հիմունքներով մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտն «Արարատ-Արմենիա» է տեղափոխվել 28-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը։
2019-2020թթ. Պետրոսը հանդես է եկել «Արարատ-Արմենիայում»՝ թիմի հետ 2 անգամ հռչակվելով Հայաստանի չեմպիոն:
Ավետիսյանը ֆուտբոլային իր կարիերան սկսել է «Բանանցում» (ներկայիս «Ուրարտու») կարիերայի ընթացքում հանդես է եկել «Փյունիկի» ու «Նոայի», ինչպես նաև ղազախական «Տոբոլի», «Շախտյորի», «Ակժայիկի» և «Մակտաարալի» կազմերում։
© Armenian Soccer 2024