
Հայաստան — Հս. Մակեդոնիա խաղին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսում մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը պատմել է Էդուարդ Սպերցյանի առողջական վիճակի մասին:
«Սպերցյանը պատրաստվում է վաղվա խաղին: Նա մեջքի ցավեր ունի: Վաղն առավոտյան որոշում կկայացնենք նրա մասնակցության վերաբերյալ: Եթե խնդիրներ ունենա, չի խաղա:
Իմ որոշումն է եղել նրան Ֆարերյան կղզիների ընտրանու հետ խաղին չտանելը: Սպերցյանը ցանկանում էր մասնակցել խաղին՝ մեջքի բլոկադա անելով ու ցավազրկողներ ընդունելով: Ես արգելեցի նրան:
Նա դեռ երկար կխաղա: Ֆուտբոլիստի առողջությանը վերաբերող հարցերում ես չեմ կարող ռիսկի դիմել»,- ասել է Պետրակովը:
© Armenian Soccer 2024