Armenian Soccer
Armenian Soccer

Պետրակով. «Ես առարկություններ չունեմ ֆուտբոլիստներին»

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

Խաղի մասին

«Անկեղծ ասեմ՝ մտա հանդերձարան և շնորհակալություն հայտնեցի տղաներին: Ես կարծում եմ, որ հայ ֆուտբոլիստները վերջին շրջանում խաղային առաջընթաց են ունեցել, ավելի ագրեսիվ են գործում, բայց հասկանում եք, որ տարբեր դիրքերում կատարողների պակաս ունենք, լավ առաջնություններում խաղացողների պակաս ունենք, և հենց դա էլ զգացնել է տալիս այսպիսի դեպքերում»:

Ուգոչուկվու Իվուի մասին

«Կարծում եմ՝ Իվուն ինչպես Ֆարերյան կղզիներում, այնպես էլ այստեղ լավ հանդիպում անցկացրեց: Թեթև վնասվածք ուներ, նույնիսկ ուզում էի փոխարինել, բայց խնդրեց, որ շարունակի խաղալ»:

Երկրորդ շանս ունենալու դեպքում ի՞նչն այլ կերպ կաներ

«Ես այլ ֆուտբոլիստներ չունեմ, կարծում եմ՝ ոչինչ չէի փոխի: Եթե կարող եք ինչ-որ բան առաջարկել, առաջարկեք, ես կլսեմ: Ճիշտն ասած՝ չէի ուզում Գեորգի Հարությունյանին խաղացնել, որովհետև մեծ ծանրաբեռնվածության էր ենթարկվել, երիտասարդ ֆուտբոլիստ է, իսկ Կալիզիրի վերաբերյալ կարող եմ ասել, որ նա շատ բարեխիղճ անձնավորություն է»:

Ֆուտբոլիստներին սաստելու անհրաժեշտության մասին

«Ի՞նչ եք Դուք առաջարկում: Ինձ պարզապես հետաքրքիր է: Քննադատե՞լ: Հը՞: Ես առարկություններ չունեմ ֆուտբոլիստներին: Թե ինչպես են նրանք մարզվում, ինչ իրավիճակ է թիմում, ինչպես են պատրաստվում խաղին, ցույց է տալիս, որ նրանք ճիշտ ճանապարհի վրա են: Նրանց չի բավականացնում վարպետությունը»:

Խոսք երկրպագուներին

«Հիանալի մթնոլորտ էր, հիանալի աջակցություն, մինչև վերջին րոպեն աջակցում էին, ինչի համար շատ շնորհակալ եմ: Այնպիսի վերաբերմունք, ինչպիսին Հայաստանում, ես որևէ տեղ չեմ զգացել, որի համար շնորհակալ եմ թե՛ երկրպագուներին, թե՛ լրագրողներին»:

© Armenian Soccer 2024