Armenian Soccer
Armenian Soccer

Պետրակով. «Թիմում բոլորն առողջ են, սպասում ենք խաղին»

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախախաղային մամուլի ասուլիսում խոսել է հոկտեմբերի 10-ին ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Ֆարերյան կղզիների ընտրանու հետ կայանալիք խաղի մասին:

«Վաղը լավ հանդիպում է սպասվում։ Այստեղ ենք ժամանել մոտ 6 ժամ թռիչքից հետո։ Ջերմաստիճանը +3 է, Երևանում +27 էր։ Տարբերությունը բավական մեծ է։

Խաղադաշտն արհեստական է, մարզման ժամանակ կհասկանանք՝ ինչպիսի տեսք ունի խոտածածկը։

Թիմում բոլորն առողջ են, պատրաստվում ենք վաղվա հանդիպմանը»,- ասել է Պետրակովը:

© Armenian Soccer 2024