Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը մեկնաբանել է Ազգերի լիգայի խաղարկության 3-րդ տուրի՝ Ֆարերյան կղզիների ընտրանու դեմ արտագնա խաղը (2:2)
«Շատ ծանր ու նյարդային խաղ ստացվեց։ Ֆուտբոլիստներից որևէ մեկին առանձին չեմ նշի։ Սա խաղ է, որի ելքը կախված է ոչ թե մի ֆուտբոլիստի սխալից, այլ սխալների շարքից։
Պաշտպանը, որը սխալվեց, իր ակումբում խաղային պրակտիկա չունի, նույնն էլ կարող եմ ասել Ռանոսի մասին։ Բարդ հանդիպում էր, մարտական ոչ-ոքի ստացվեց։ Հանդերձարանում շնորհակալություն հայտնեցի տղաներին նվիրման համար։
Կփորձենք առաջ շարժվել ու պատրաստվել Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղին»,- ասել է Պետրակովը։
© Armenian Soccer 2024