
31-ամյա հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը երկարաձգել է պայմանագիրը Սլովակիայի գործող չեմպիոն «Սլովանի» հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: Նշենք, որ կողմերի միջև գործող պայմանագիրը նախատեսված էր մինչև 2025 թվականի ամառ:
Տիգրան Բարսեղյանը 2022 թվականի հունվարին է տեղափոխվել «Սլովան» և մինչ այժմ բոլոր մրցաշարերում մասնակցել է 120 խաղի՝ դառնալով 35 գոլի ու 23 գոլային փոխանցման հեղինակ:
© Armenian Soccer 2024