Armenian Soccer
Armenian Soccer

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Պետրոս Ավետիսյանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը կարիերան կշարունակի Երևանի «Ալաշկերտում»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստը տեղափոխվել է ռուսական «Խիմկիից» և նոր թիմում կխաղա կխաղա 23 համարի մարզաշապիկով:

Ավետիսյանը «Ուրարտուի» ակադեմիայի սան է, կարիերայի ընթացքում հանդես է եկել «Փյունիկում», «Արարատ-Արմենիայում», «Նոայում», ղազախական «Տոբոլ», «Շախտյոր» և «Մակտարալ» ակումբներում:

© Armenian Soccer 2024