Armenian Soccer
Armenian Soccer

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Նոան» պորտուգալացի գլխավոր մարզիչ ունի

«Նոան» նոր գլխավոր մարզիչ ունի. ինչպես հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը՝ պորտուգալացի Ռուի Մոտան ստանձնել է թիմի ղեկը:

45-ամյա մարզիչը 2024 թվականի հունվարից գլխավորում էր «Դիլան», որը Վրաստանի ընթացիկ առաջնության առաջատարն է։

Մինչև «Դիլան» գլխավորելը Մոտան պորտուգալացի Ռիկարդո Սա Պինտուի մարզչական շտաբում աշխատել է իրանական «Էսթեղլալ», պորտուգալական «Բրագա», «Մորեյրենսե», բրազիլական «Վասկո դա Գամա», բելգիական «Ստանդարտ», լեհական «Լեգիա» և այլ ակումբներում։

«Ողջույն, «Նոայի» սիրելի երկրպագուներ։ Ես շատ ուրախ եմ այս մեծագույն ակումբին միանալու համար։ Մեծ ոգևորվածությամբ եմ գալիս, որպեսզի միասին պատմություն կերտենք։ Մենք ամեն օր քրտնաջան աշխատելու ենք, որ հասնենք մեր նպատակներին։ Միասին մենք ավելի ուժեղ ենք լինելու»,- ասել է Ռուի Մոտան։

Հիշեցնենք, որ «Նոան» ավարտված մրցաշրջանում դարձավ Հայաստանի փոխչեմպիոն: