Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է պաշտոնից: Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
«ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից»,- ասվում է ՀՖՖ տարածած հաղորդագրության տեքստում:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Երևանում 0:2 հաշվով պարտվեց Հս. Մակեդոնիային:
© Armenian Soccer 2024