Armenian Soccer
Armenian Soccer

Պաշտոնական. «Վեստ Արմենիան» նոր սեփականատեր ունի

«Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբը հայտարարել է նոր սեփականատերեր ունենալու մասին: Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր՝ ակումբը ֆինանսական խնդիրներ ուներ, որոնք նույնիսկ վտանգի տակ էին դրել ակումբի գոյությունը: Ավելի ուշ տեղեկություններ եղան, որ խնդիրները լուծվել են, «Վեստ Արմենիան» կխաղա նոր մրցաշրջանում:

Այժմ պաշտոնապես հաղորդվում է, որ «Սիրմիում Սպորտս» կազմակերպությունը դարձել է «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի նոր սեփականատերը:

«Գալիս ենք հայկական ֆուտբոլ մեծ ծրագրերով ու պատվախնդիր նպատակներով:

«Վեստ Արմենիան» նոր ճանապարհ է սկսում: Սպասեք նորությունների»,- գրված է ակումբի ֆեյսբուքյան էջում:

© Armenian Soccer 2024