
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն կարիերան կշարունակի Ինդոնեզիայի առաջնությունում: 34-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Լիգա 1-ի նորեկ «Մալուտ Յունայթեդի» հետ։
Այդ մասին հայտնում է ինդոնեզական ակումբի մամուլի ծառայությունը։

Անգուլոն Հայաստանում հանդես է եկել «Գանձասար», «Ալաշկերտ» և «Արարատ-Արմենիա» ակումբներում։
«Մալուտ Յունայթեդը» նախորդ մրցաշրջանում հանդես է եկել Ինդոնեզիայի երկրորդ լիգայում և մրցաշրջանի արդյունքներով նվաճել է Լիգա 1-ի ուղեգիր։
© Armenian Soccer 2024