Armenian Soccer
Armenian Soccer

Պաշտոնական. Տարոն Ոսկանյանը վերադարձավ «Փյունիկ»

Հայաստանի Ազգային հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը վերադարձել է «Փյունիկ»: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Ոսկանյանը «Փյունիկի» սան է և գլխավոր թիմի կազմում խաղացել էր 2011-2016 թվականներին՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 170 խաղ:

Վերջին 6 տարիները 31-ամյա պաշտպանն անցկացրել է «Ալաշկերտի» կազմում:

© Armenian Soccer 2024