Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ՉԼ որակավորման առաջին փուլի՝ Մինսկի «Դինամոյի» հետ արտագնա խաղին մեկնելուց առաջ հայտարարել է թիմի կազմը 4 լեգեոներով համալրելու մասին:
Եղիշե Մելիքյանի թիմին են միացել պորտուգալացի 26-ամյա կիսապաշտպան, «Պորտուի» սան Մարտիմ Մայան, «Արարատ-Արմենիայի» և «Ալաշկերտի» նախկին հարձակվող, 31-ամյա Ագդոն Մենեզեսը, Լիսաբոնի «Սպորտինգի» սան, 28-ամյա պորտուգալացի հարձակվող Ժոաու Պարեդեսը և 31-ամյա ուկրաինացի հարձակվող Վլադիսլավ Կուլաչը:
Ավելի վաղ էլ «Փյունիկը» հայտարարել էր ակումբի սան Տարոն Ոսկանյանի վերադարձի մասին:
© Armenian Soccer 2024