19-ամյա հայ պաշտպան Մարկ Գևորգյանը պաշտոնապես դարձել է գերմանական «Հաննովերի» ֆուտբոլիստ: Սկզբնական շրջանում նա հանդես կգա «Հաննովեր Մ-23» թիմում, որը խաղում է Գերմանիայի 3-րդ Բունդեսլիգայում:
Անցած մրցաշրջանում Մարկը «ՌԲ Զալցբուրգի» կազմում ավստրիական Բունդեսլիգայի 14 խաղի է մասնակցել, ևս 5 խաղ անցկացրել է պատանեկան Չեմպիոնների լիգայում:
«Շատ ուրախ եմ նոր հնարավորության համար; «Հաննովերի» Մ-23 թիմը վերջին երկու տարիներին ցույց է տվել, որ լավ տեղ է աճելու համար: Նրանց հետ առաջին խոսակցություններից զգացի, որ սա կարող է լավ քայլ լինել ինձ համար»,- ասել է Գևորգյանը:
© Armenian Soccer 2024