Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են ռուսական «Սոչիին», վարձակալական հիմունքներով կխաղա «Արարատ-Արմենիայում»: Այս մասին հայտարարել է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Փյունիկը» հայտարարել էր Հարությունյանի վարձակալության ժամկետի ավարտի մասին:
Հարությունյանը «Փյունիկի» մարզադպրոցի սան է ևկարիերայի մեծ մասն անցկացրել է հենց այստեղ, 2018-2019 թվականներին 1.5 մրցաշրջան անցկացրել է «Արարատ-Արմենիայում»՝ մասնակցելով 40 խաղի (6 գոլ):
Կարիերայի ընթացքում կիսապաշտպանը խաղացել է նաև սլովակական «Զեմպլինում»:
© Armenian Soccer 2024