«Արարատ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է գլխավոր թիմի մարզչական տաբի հետ պայմանագրերը երկարաձգելու մասին:
Տիգրան Եսայանի գլխավորած շտաբը երևանյան ակումբում աշխատանքը կշարունակի ևս մեկ մրցաշրջան:
Եսայանի ու նրա օգնականներ Գևորգ Պողոսյանի, Ռաֆայել Սաֆարյանի և Արա Աբրահամյանի հետ պայմանագրերը երկաձգվել են մեկ տարով:
Տիգրան Եսայանն «Արարատը» գլխավորել էր այս տարվա փետրվարին: Նրա գլխավորությամբ «Արարատը» 16 խաղում վաստակել է 24 միավոր, որն այդ ժամանահակատվածի համար չորրորդ ցուցանիշն է առաջնությունում:
«Արարատը» նոր մրցաշրջանին կսկսի նախապատրաստվել հունիսի 17-ից:
© Armenian Soccer 2024