Armenian Soccer
Armenian Soccer

Պաշտոնական. «Արարատի» լավագույն ռմբարկուն մնում է թիմում

2023/24 մրցաշրջանում «Արարատի» լավագույն ռմբարկուն՝ Կասիմ Հաջին, մրցելույթները երևանյան թիմում կշարունակի նաև առաջիկա մրցաշրջանում: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Արարատի» և Կոմորյան կղզիների հավաքականի ֆուտբոլիստի միջև պայմանագիրը երկարաձգվել է 1 տարով:

Հաջին «Արարատին» էր միացել 2023 թվականի սկզբին: «Արարատի» մարզաշապիկով նա անցկացրել է 47 խաղ, խփել է 9 գոլ և կատարել է 7 գոլային փոխանցում:

© Armenian Soccer 2024