Աբրահամ Խաշմանյանը կրկին գլխավորեց Երևանի «Ալաշկերտը»: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբն ունի նոր գլխավոր մարզիչ։ Այսուհետ թիմը ղեկավարելու է Աբրահամ Խաշմանյանը։
Բարի վերադարձ, մարզիչ», — ասված է ակումբի հայտարարության մեջ։
Խաշմանյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» երկու անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, մեկական անգամ էլ նվաճել է Հայաստանի Գավաթը և Սուպերգավաթը։
Հիշեցնենք, որ վերջերս «Ալաշկերտից» հեռացել էր Վահե Գևորգյանը:
© Armenian Soccer 2024