Opta-ն կազմել է ՌՊԼ ընթացիկ մրցաշրջանի ձմեռային հատվածի լավագույն ֆուտբոլիստների 10-յակը։
«Կրասնոդարի» ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը 385,2 միավորով 8-րդն է այդ ցանկում։
Ըստ Opta-ի չափանիշների՝ խփած գոլը 10 միավոր է, գոլային փոխանցումը՝ 6, յուրաքանչյուր փոխանցումը՝ 0,2, դարպասին կատարած դիպուկ հարվածը՝ 4, սահանկումը՝ 2, գնդակի խլումը՝ 2։ Կարմիր քարտի համար հանվել է 5 միավոր, դեղին քարտի համար՝ 2, կանոնների խախտման համար հանվել է 1 միավոր, 1 միավոր է արժեցել նաև խաղից դուրս վիճակում հայտնվելը:
Հիշեցնենք, որ Սպերցյանը 18 խաղում դարձել է 6 գոլի, 3 գոլային փոխանցման հեղինակ: «Կրասնոդարը» 39 միավորով առաջին տեղում է։
Հետևեք մեզ Telegram
-ում
© Armenian Soccer 2024