ՀՊԼ 3-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել է «Արարատ-Արմենիային» ու հաղթել 3:1 հաշվով:
Տանտերերի կազմում դուբլով աչքի ընկավ նորեկներից Իվան Իգնատիևը, մեկ գոլ էլ խփեց Ալեքսանդր Պուցկոն: Հյուրերի կազմում ևս աչքի ընկավ նորեկ ֆուտբոլիստ՝ Մարիուս Նուբիսին, որը նորամուտն էր նշում:
Սա «Ուրարտուի» առաջին հաղթանակն էր. Գունկոյի թիմը 4 միավորով 4-րդ տեղում է, «Արարատ-Արմենիան» 3 միավորով 8-րդն է:
© Armenian Soccer 2024