Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» հայտարարել է հերթական տրանսֆերի մասին: Թիմի կազմը համալրել է պորտուգալացի հարձակվող Գոնսալո Գրեգորիոն:
«Շարունակում ենք համալրել հարձակման գիծը | Գոնսալո Գրեգորիո
Պորտուգալացի հարձակվողը կարիերայի մեծ մասն անցկացրել է հայրենիքում։ «Բելենենսեշի» պատանեկան թիմերում խաղալուց հետո Գոնսալոն համալրել է գլխավոր թիմի կազմը, այնուհետև խաղացել է «Կասա Պիայում», «Լեյշոեշում», «Վիլաֆրանկենսեում», «Պասուշ Ֆերեյրայում»։ 29-ամյա ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել Բուխարեստի «Դինամոյից», որի կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ»,- նոր տրանսֆերն ազդարարող հայտարարության մեջ գրել է «Նոան»:
«Ես այստեղ եմ, որպեսզի նվաճեմ ամեն ինչ: Մենք ցանկանում ենք «Նոային» նոր հարթություն տեղափոխել»,- ասել է պորտուգալացին: